Ապարանը նոր շունչ է ստանում
Ապարան խոշորացված համայնքը նոր շունչ է ստանում․ բոլոր վարչական շրջաններում շինարարական աշխատանքներ են ընթանում։
MediaHub.am-ի նկարահանող խումբը եղել է խոշորացված համայնքում, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Շենավան համայնքում, օրինակ, կառուցվում է մանկապարտեզ, որը կշահագործվի 2024 թվականի տարեսկզբին։ Համայնքում նաև ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։
Մելիք վարչական շրջանում էլ, որը մեկ ու կես տարի առաջ է միացել Ապարան խոշորացված համայնքին, արդեն իսկ լուծվել է աղբահանության խնդիրը, խմելաջրի հարցը։ Վարչական շրջանը նախորդ տարի գազաֆիկացվել է։ Այժմ էլ լայնացվում են ճանապարհները։
Մանրամասները՝ տեսանյութում։