Ե՞րբ է նախատեսում ներկայանալ հանրությանը Հռոմի Պապը

Ե՞րբ է նախատեսում ներկայանալ հանրությանը  Հռոմի Պապը

Հռոմի պապը, ով կիրակի օրը դուրս կգրվի Իտալիայի մայրաքաղաքի Գեմելլի հիվանդանոցից, հանրության առջև կհայտնվի հիվանդանոցի պատուհանից, որտեղ նա բուժվել է, ասել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը շարունակում է ապաքինվել թոքաբորբից, կիրակի օրը դուրս կգրվի Իտալիայի մայրաքաղաքի Գեմելի հիվանդանոցից, ավելի վաղ հայտնել է նրա բժիշկներից մեկը՝ հիվանդանոցի վիրաբուժության ղեկավար Սերջիո Ալֆիերին։
«
«Հռոմի պապը հիվանդանոցից կարճ ողջույնով և օրհնությամբ դուրս կգա պատուհանից, այնուհետև, որքան հնարավոր է շուտ, կգնա Սանտա Մարտայի տուն (նստավայրը՝ Վատիկանում - խմբ.)»,- ասել է Բրունին Gemelli-ում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հայտարարվել է պոնտիֆիկոսի դուրսգրման մասին։