Մոսկվան անդրադարձել է Պուտինի նվերին, ռուս-ամերիկյան շփումներին, Ուկրաինային

Մոսկվան անդրադարձել է Պուտինի նվերին, ռուս-ամերիկյան շփումներին, Ուկրաինային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկություն ունեն ընթանալ Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այլ հայտարարություններ՝

▪️Պուտինի նվերը Թրամփին անձնական է եղել, Կրեմլը մանրամասներ չի հայտնում;

▪️Կրեմլը վերահսկում է Կիեւի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին շարունակվող հարվածների մասին տեղեկատվությունը;

▪️Պուտինը չի փոխել էներգետիկ ենթակառուցվածքին չհարվածելու հրամանը՝ չնայած Ուկրաինայի զինված ուժերի խախտումներին;

▪️Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դեռ շատ ասպեկտներ ունեն մշակելու՝ կապված ուկրաինական կարգավորման հետ՛

▪️Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների արդյունքների մասին տեղեկատվությունը անմիջապես կհաղորդվի Պուտինին;

▪️Կրեմլը հաստատել է, որ Սևծովյան նախաձեռնությունը լինելու է Էր-Ռիադում այսօրվա շփումների հիմնական թեման։