Պետության հաշվին լավություն անողները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, ով փորձում է պետական միջոցների հաշվին վարձահատույց լինել իրենց հեղափոխության, այսպես կոչված, հովանավորներին:
Միլիոնանոց գործարքներ
2018թ․-ին Հանրապետության հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ: Այս մասին գրում է«Հետքը»։
Պետականը՝ սեփականի փոխարեն
Հեղափոխական իշխանությունները, որպես կանոն, պարանոյիկ են լինում: Նրանք հաճախ պետական փողերը խառնում են սեփականի հետ ու, օրինակ՝ կարծում են, որ պետական փողերի հաշվին պետք է վարձահատույց լինեն մարդկանց, ովքեր նպաստել են իրենց քաղաքական թիմի հաջողություններին:
Այսպես ծնվում է կոռուպցիան, այս դեպքում՝ «հեղափոխական», երբ բյուջեի մսխումը համարվում է «արդար»:
Վահրամ Բագրատյան