Ոստիկանության գործողությունների հետ կապված դիմել եմ գլխավոր դատախազին․ Թովմասյան
Ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացիներից մեկի աչքի հատվածում ակնհայտորեն վնասվածք կա։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանության գործողությունները անհամաչափ ու դատապարտելի էին։
«Խաղաղ ակցիա էր իրականացվում՝ առանց բռնության, առանց ատելության կոչերի»,- նշեց Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանության գործողությունների հետ կապված դիմել է գլխավոր դատախազին։