Ճգնաժամի ֆոնին անվերահսկելի թանկացումներ՝ Արցախում

Ճգնաժամի ֆոնին անվերահսկելի թանկացումներ՝ Արցախում

Արցախում սոցիալապես սուր ճգնաժամի ֆոնին թանկացումներ են, որոնք բացարձակ համատեղելի չեն շրջափակման պայմաններին։ MediaHub-ին արցախցիներն ահազանգում են, որ բանջարեղենի գներն այնպիսի արագությամբ են բարձրանում, որ նույնիսկ մոռանում են, թե նախօրեին նույն ապրանքն ինչ գնով էին գնել։

Օրինակ այսօր՝ ձմերուկի 1 կգ-ն 500 դրամ է, տեղական վարունգինը՝ 1300, նազրվանինը՝ 1000, կաղամբինը՝ 300, տեղական պղպեղի 1 կգ-ն 1200 դրամ է։

Շարքը կարող ենք անվերջ շարունակել, և հարց է՝ լուծում գտնելը իսկապես անհնա՞ր է։ Խոսքը, հիշեցնենք, տեղական արտադրանքի, այլ ոչ թե Արցախ ներկրվող ապրանքների գների մասին է:

Հատկանշականն այն է, որ այս ամենը պատկան մարմինների աչքից չի վրիպում: Օրինակ՝ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այս ամենը լավ էլ տեսնում է, ինքն էլ ծիրանի օրինակն էր բերել, որ 900 դրամ արժեցող ծիրանը 3000 դրամով է վաճառվում։ Այսինքն, այս քաոտիկ իրավիճակը տեսանելի է, բայց ոչ կարգավորվող. ամիսներ շարունակ նույն պետնախարարը հանձնարարականներ է տալիս, սակայն ոչինչ չի փոխվում։ Տուժում է շարքային արցախցին: 

 

Լիաննա Թորոսյան