Եվրոպայի կողմից ռուսական ակտիվների բռնագրավումը «պատերազմի ակտ» կլինի․ Բելգիայի վարչապետ

Եվրոպայի կողմից ռուսական ակտիվների բռնագրավումը «պատերազմի ակտ» կլինի․ Բելգիայի վարչապետ

Եվրոպայի կողմից գրեթե 200 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը «պատերազմի ակտ» կլինի, լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեւերը։

«Մենք չենք ապրում ֆանտազիաների աշխարհում։ Մենք իրական աշխարհում ենք, որտեղ եթե ինչ-որ մեկից 200 միլիարդ եվրո ես վերցնում, հետևանքներ են լինում»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայի վարչապետը։

Անցյալ տարի «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվեցին օգտագործել ակտիվներից ստացված շահույթը, այլ ոչ թե իրենց ակտիվները՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո վարկ տրամադրելու համար: Ռուսական կողմը հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվների առգրավում դեռևս տեղի չի ունեցել, սակայն ԵՄ քաղաքական գործիչները «մոտ են այդ քայլին»։