Վրացական ընդդիմությունը հրաժարվել է համագործակցել դատախազության հետ

Վրացական ընդդիմությունը հրաժարվել է համագործակցել դատախազության հետ

Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները լրագրողներին ասել են, որ հրաժարվում են համագործակցել երկրի դատախազության հետ խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում և պահանջում են միջազգային հանրությունից սկսել այդ գործընթացը։

Չորեքշաբթի ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ։ Գերատեսչությունը հայտարարել է, որ մտադիր է հարցաքննել բոլորին, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ խախտումների մասին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջիններից էր, ով կանչվեց հարցաքննության։ Նրան սպասում են բաժանմունքում հոկտեմբերի 31-ին։