ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Թուրքիա (լուսանկարներ)

ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Թուրքիա (լուսանկարներ)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակներում ժամանել են Թուրքիա։

ՀՖՖ-ն կիսվել է լուսանկարներով, որտեղ երևում է, թե ինչպես են Ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանում Թուրքիայի օդանավակայան։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։