ԵԽ-ում դատապարտել են ԱՀ-ում ադրբեջանական գործողությունները, կոչ արել ազատ արձակել գերեվարվածներին

ԵԽ-ում դատապարտել են ԱՀ-ում ադրբեջանական գործողությունները, կոչ արել ազատ արձակել գերեվարվածներին

Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Արցախի վերաբերյալ և ընդունել հռչակագիր: Այդ մասին տեղեկանում ենք թվիթերյան(X) գրառումից։ 

Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները և ափսոսանք հայտնել հումանիտար հետևանքների կապակցությամբ․

«Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ: