Մենք դեմ ենք կանխիկ արցախցիների 100,000-ները տրամադրելուն․ նախարար

Ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ մարդիկ չեն ստացել 100,000 դրամները և մենք ունենք քաղաքացիներ, ում հաշվին գումար է նստում, հաղորդագրություն է գալիս, սակայն մինչ այն հանելը բանկը հետ է քաշում գումարը։ Այս հարցը ԱԺ-ում պետական բյուջեի քննարկմանը ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

«Բանկը որևէ արգելք չի կարող դնել այդ աջակցության վրա, եթե նման դեպքեր լինում են, պետք է փոխանցել Միասնական սոցիալական ծառայությանը։ Մեկ-երկու դեպք էր եղել, և մենք բանկերի հետ արագ կոմունիկացրեցինք։ Կանխիկ ճանապարհով չեն ստանալու և մենք դեմ ենք, որ կանխիկ միջոցով ստանան այդ գումարը, որովհետև մենք քարտային ճանապարհով թափանցիկությունն ենք ապահովում»,- պատասխանեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում