ՄԻՊ թեկնածուի «ականջ կտրող» Հովհաննիսյանը կարծում է, որ էմոցիաներին չպետք է տրվել
Պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորությունները կատարելիս։ Այդ մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։
«Հիմա դուք ներկայացնում եք ՄԻ պաշտպանի թեկնածուին, որին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ, որպես պատգամավոր, ձեր պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները պահելուց։ Լկտի պահվածքով, ականջ կտրելու սպառնալիքով՝ դուք ներկայացնում եք մարդու, որը պիտի զբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Հիմա դուք ինչպե՞ս եք գնահատում ձեր ու ձեր որոշ գործընկերների պահվածքը հանձնաժողովի նիստում»,- ասաց Կիվիրյանը։
Արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ զավեշտն առաջին հերթին այն էր, թե ում է ընդդիմությունն առաջադրել որպես ՄԻ պաշտպանի թեկնածու։
«Կարծում եմ, որ դուք այս թեմայի մասին ամենաքիչը պետք է խոսեիք։ Իսկ ընդհանուր վիճակը շատ վատ եմ գնահատում։ Պետք էր թույլ չտալ, չտրվել սադրանքներին, էմոցիաներին։ Բայց յուրաքանչյուր դրվագ չպետք է դիտարկել բացառապես նեղ պրիզմայով։ Զուտ շատ կարճ անդրադառնամ․ ընդդիմությունն առաջադրել էր թեկնածուի, որը մեկ անգամ չէ, որ անվանարկել է ՀՀ ժողովրդին։ Դուք ձեր բերանով չեք անվանարկում ժողովրդին, քանի որ դրա պատասխանը տեսել եք, հիմա էլ մարդկանց եք ուղարկում»,- նշեց նա։
Արմենուհի Կյուրեղյանն էլ արձագանքեց՝ ՔՊ-ն ծեծկռտուք էր հրահրում, որ նախկին ծեծկռտուքի տեղը հաներ։
Մանրամասները՝ տեսանյութում։