ԵՄ-ի կողմից Վրաստանի բողոքի ակցիաների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ-ում դեսպանատների միջոցով. ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ի կողմից Վրաստանի բողոքի ակցիաների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ-ում դեսպանատների միջոցով. ՌԴ ԱՀԾ

Վրաստանում բողոքի ցույցերի ԵՄ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում ԵՄ դեսպանատների միջոցով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

Հետախուզական ծառայությունը նշել է, որ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի վճարում է մինչև 120 եվրո։

Ընդհանրապես, Բրյուսելը հիմա փորձում է Վրաստանում հակակառավարական տրամադրություններ ձևավորել բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուսաստանցի վերաբնակիչների շրջանում։ Այդ նպատակների համար բլոգերների համար պատրաստ են առանձնացնել մինչև 50 հազար եվրո։

Ըստ ռուսական կողմի՝ եվրոպացի պաշտոնյաները ցանկանում են ակտիվացնել բողոքի ակցիաները և ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների «միասնական բռունցք» ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության։