ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

Հուլիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն։ 

ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը ներկայացրել է վարչության 30 տարիների գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ
Ասրյանը շնորհավորել է վարչության անձնակազմին հոբելյանի առթիվ ու մաղթել բարի և արգասաբեր ծառայություն։ 

Հավաք-խորհրդակցության ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ
պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով։