Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել է ՌԴ սահմանը․ համոզելու է ստորագրել հրադադարի համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի ինքնաթիռը, որն այսօր առավոտյան օդ է բարձրացել Կատարից, ըստ Flightradar-ի տվյալների, հատել է Ռուսաստանի սահմանը։
Սպիտակ տունը հայտնել է, որ Վիտկոֆֆը կայցելի Մոսկվա՝ համոզելու ռուսական կողմին ստորագրել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։