Թուրքիան և Հայաստանը որոշում են կայացրել հերթական հանդիպման մասին․ Քըլըչ

Թուրքիան և Հայաստանը որոշում են կայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա նշել է, որ հանդիպման ամսաթիվը, վայրը դեռ համաձայնեցված չեն։
Քըլըչը նաև ասել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, և որ այդ հարցով աշխատանք են տանում։