ԵՄ գագաթնաժողովի բանաձևում հայ-ադրբեջանական կարգավորմանն է նաև անդրադարձ է կատարվել

ԵՄ գագաթնաժողովի բանաձևում հայ-ադրբեջանական կարգավորմանն է նաև անդրադարձ է կատարվել

Եվրոպական միության խորհրդի գագաթնաժողովում ընդունված բանաձևում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։ 

Բանաձևն ընդունվել է երկու օր տևած գագաթնաժողովից հետո։

Խորհուրդն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը և ընդգծել իր շարունակական աջակցությունը՝ առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատումը՝ հիմնված «ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա»։

Եվրոպական խորհուրդը նաև կարևորել է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։

Դաշինքը իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին եւ կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ։

ԵՄ գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում նաև նշվում է, որ ԵՄ Խորհուրդը հրավիրում է Բարձր ներկայացուցչին և Հանձնաժողովին` ներկայացնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ տարբերակներ։