Ալիևի մոտ արևմտյան հարթակներում կոմֆորտի բացակայություն կա․ Ալեն Սիմոնյան

Ալիևի մոտ արևմտյան հարթակներում կոմֆորտի բացակայություն կա․ Ալեն Սիմոնյան

Կարծում եմ՝ այդ համերգը պետք է բաց լինի, քանի որ դրա կազմակերպումն իրակակացվել է պետության հաշվին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես էին իրենք հայտարարում, որ նախկինները նման ճոխություններ իրենց թույլ չեն տա, բայց հիմա իրենք ապրում են ցոփ ու շվայտ կյանքով։

Լրագրողները, մասնավորապես, օրինակ էին բերել ինչպես Ավինյանի երդմնակալության համար ծախսված 87 միլիոն դրամը, այնպես էլ Սնուփ Դոգի համերգի համար այդքան գումար ծախսելը։

Նրա խոսքով՝ Սնուփ Դոգի հարցը ԱԺ նախագահի հետ չպետք է քննարկվի, իսկ արվող ծախսերը որևէ կերպ չեն անդրադառնում առաջին անհրաժեշտության ծախսերի վրա՝ բանակ, սոցիալական հարցեր։

«Բանակը որևէ հարցով Կառավարությանը դիմելիս չէ բառը չի լսում։ Մենք անգամ այս պարագայում, երբ հետպատերազմյան շրջանում ենք, տնտեսական աճ ենք գրանցում, և այդ աճը նաև նման ծախսերի շնորհիվ է»,- ասաց Սիմոնյանը։

Նա հորդորեց ամեն հարցում դրականը տեսնել։

Ինչ վերաբերում է բյուսելյան հանդիպման չեղարկմանը, ապա Սիմոնյանը նշեց, որ մեր դիվանագիտական լավ աշխատանքի շնորհիվ Ալիևի մոտ արևմտյան հարթակներում կոմֆորտի բացակայություն կա։