Ծանրաբեռնված ավտոկայանատեղեր, ավտոներկրողների համար խնդիրներ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն ԱԺ այս տարվա վերջին հերթական նիստի ընթացքում ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց ծանրաբեռնված ավտոկայանատեղերի, ավտոներկրողների և հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին։

«Պարո՛ն Մանուկյան նախագիծը վերաբերում է մի ոլորտի, որտեղ էս պահին էլ, մի տարի առաջ էլ, երկու տարի առաջ էլ, ահագին օրենսդրական բացեր կա, կարգավորումների կարիք կա։ Ավտոներկրողների մասին է խոսքը, ավտո ներկրել, բերել, վերանորոգել, վաճառել և այլն։ Ի՞նչ հիմնավորումներով է եղել ժամանակին այդ որոշումը, որ 4 ամիս կարելի է․․․ և էսօր որքա՞ն է ծանրաբեռնված ավտոկայանատեղիները։ Առաջին հերթին ոլորտում խրթին խնդիրներ են եղել, հարկային չարաշահումների խնդիրներ են եղել, որոնց լուծման ուղղությամբ կառավարությունը ներկայացրել է մշտապես առաջարկություններ, հարկային օրենսգրքում կատարել ենք փոփոխություններ։ Նոր կանոնակարգումներ են գործում դեկտեմբերի 1-ից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում