Ի՞նչ պահանջ է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիներին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին ապրիլի 7-ին ընդունել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Խորհրդի անդամ Նժդեհ Խաչատրյանը MediaHub-ին փոխանցեց, որ Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել ստեղծել աշխատանքային խմբեր, համատեղ քննարկել թե՛ բնակապահովման և թե՛ սոցիալական աջակցության ծրագրերը։
«Նա նաև առաջարկել է ևս մեկ ամսով երկարաձգել արցախցիներին հատկացվող 40+10 սոցիալական աջակցության ծրագիրը, պայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը պետք է հեռացնենք, եթե ոչ, ապա բանակցություններն ու պայմանավորվածությունները սկսում ենք զրոյական կետից։ Մենք, բնականաբար, չենք համաձայնվել և այդ մասին տեղյակ ենք պահել»,- ասաց նա։
Իսկանդարյանը նաև նշեց, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն արցախյան ու հայաստանյան քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումները կշարունակեն մինչև ապրիլի 15-ը։
«Ռազմավարությունը հետևյալն է․ ապրիլի 15-ից հետո կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրը։ Դրա մասին տեղյակ ենք պահել նաև պարոն Խաչատրյանին։ Ինքը նորից առաջարկել է քննարկումներ ծավալենք, հանդիպումներ հաճախակի ունենանք, բայց քննարկումներն այս փուլում համարում ենք ուշացած։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե համաձայնվենք՝ մեկ ամսից կունենանք նույն պատկերը։ Եվ սա ուղիղ ճանապարհ է, որ արցախցիներն արտագաղթեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան