Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի Մալաթիա-Չարբախ հատվածում անձրևաջուրը խցանումներ է առաջացրել

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի Մալաթիա-Չարբախ հատվածում անձրևաջուրը խցանումներ է առաջացրել

Արդեն մի քանի ժամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան տեղացած անձրևի հետևանքով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի Չարբախ թաղամաս տանող հատվածում՝ վերջերս բացված կամրջի տակ անձրևաջրերը երթևեկությունը կաթվածահար են դարձրել:

Վարորդները մեծ դժվարությամբ են անցնում այդ հատվածով, ինչի պատճառով էլ առաջանում է արհեստական խցանում: