32-ամյա Ռիտա Օրան բեմ է բարձրացել «մերկ» զգեստով

32-ամյա Ռիտա Օրան բեմ է բարձրացել «մերկ» զգեստով

Երգչուհի Ռիտա Օրան լոնդոնյան Heaven գիշերային ակումբում ներկայացրել է ամուսնուն նվիրված նոր երգը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և հրապարակում համապատասխան նկարները։

Հունվարի վերջին Ռիտա Օրան թողարկել է You Only Love Me երգը, որը նվիրել է իր ամուսնուն՝ Թայքա Վայթիթիին։ Լոնդոնյան բարերից մեկում բեմում երգչուհին կատարել է նոր թրեքը։ Ելույթի համար նա ընտրել է սադրիչ հանդերձանք՝ «մերկ» լատեքսային զգեստ՝ կրծքավանդակին աստղաձեւ զարդակտորներով։ 

Անցյալ տարի Ռիտա Օրան ամուսնացավ Թայքա Վայթիթիի հետ, ում հետ հանդիպում էր մոտ մեկ տարի։ Երգչուհին և կինոռեժիսորը գաղտնի ամուսնացել են Լոնդոնում և նշել այդ իրադարձությունը հարազատների ու մտերիմների նեղ շրջապատում։