«Պադավադապետություն»

«Պադավադապետություն»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, որը Փաշինյանի բարձր հովանու ներքո զբաղված է սեփական կոմֆորտի ապահովմամբ։

Թաքուն գնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն նաև ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջևանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, և, առհասարակ, 2020-ից այս կողմ որևէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որևէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները»։

Չարդարացված ճոխ գնում ու հաշվետվողականության բացակայություն․ ահա՝ ավտորիտարիզմ տանող ամենակարճ ճանապարհը։

Նիկոլի օրինակով

Հավանաբար, Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը մտածում է, որ իրեն ևս կարելի է ճոխ մեքենաներ։

Այլ խոսքով, Ճաղարյանը Փաշինյանի գավառական խտացված կերպարն է ու պետք չէ զարմանալ, որովհետև Հայաստանում ձևավորվում է «Պադավատապետություն»։

Վահրամ Բագրատյան