44-օրյա պատերազմի վերաբերյալ գրեթե բոլոր գործերը քննության եզրափակիչ փուլում են․ Քյարամյան

44-օրյա պատերազմի վերաբերյալ գրեթե բոլոր գործերը քննության եզրափակիչ փուլում են։ «Լուրերին» տված հարցազրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա ասել է, որ «ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար» որոշել են 44-օրյա պատերազմի հետ կապված գործերը բաժանել մի քանի ուղղությունների։ «Օրինակ՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի, 1-ին բանակային կորպուսի, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի գործողություններին հաջորդած իրադարձությունները, զորակոչի հետ կապված խնդիրները և այլն»,- նշել է Քյարամյանը։
Ըստ պաշտոնյայի՝ «հսկայական աշխատանք է կատարվել» և հարցաքննվել են «տասնյակ հազարավոր մարդիկ»։
ՔԿ նախագահն ասել է, որ դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, և որ այդ անձանցից 99-ը սպա է։