Պապիկյանը հանդիպումներ է ունեցել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։
Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։
Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է նաև Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը։