Երկրի պետական ինստիտուտները ծառայում են մեկ կուսակցության շահերին․ Արման Թաթոյան

Մեր երկրում իշխանության բոլոր ճյուղերը ենթարկվում են մի կուսակցության, երկրի պետական ինստիտուտներն էլ ծառայում են մեկ կուսակցության շահերին։ Այդ մասին այսօր նախաձեռնված քննարկման ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այդ կուսակցության հնարավորություններն օգտագործվում են պետական ապարատն իրենց շահերին հարմարեցնելու համար։

«Եվ այդ ամենի պատճառով երկրում խաթարվել է իշխանությունների բաժանումն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։ Կառավարության ղեկավարը խորհրդարանի իշխող խմբակցությանը վերաբերում է որպես իր աշխատողների»,- նշեց նա։

Ըստ Արման Թաթոյանի՝ այժմ ԱԺ-ն զրկված է ինքնուրույն որոշում ընդունելու հնարավորությունից։

«Դրանից բացի, մենք ականատես ենք լինում, որ իշխանական պատգամավորները գովում են Կառավարության ցանկացած որոշում»,- նկատեց Թաթոյանը։