ՀՀ դեսպանը Թեհրանում կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի փոխնախագահի հետ

ՀՀ դեսպանը Թեհրանում կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի փոխնախագահի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է Թեհրանի «Փարդիսան» զբոսայգում կազմակերպված ծառատունկին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 
 

Միջոցառման շրջանակում ՀՀ դեսպանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահի տեղակալ, Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարիի հետ: