Հայաստանի ողջ տարածքում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում

Արդեն մի քանի ժամ է ՀՀ ողջ տարածքում առկա է ինտերնետ աշխատանքի խափանում: Խնդիրներ են նկատվում Rostelecom, Team Telecom Armenia, Վիվա-ՄՏՍ կապի օպերատորների բաժանորդների մոտ։
MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից ոմանք նշեցին, որ խնդիր կա Rostelecom-ի աշխատանքի հետ կապված։
«Մոտ մեկ ժամ է հնարավոր չէ աշխատել, էջերը չեն բացում։ Ինտերնետ օպերատորի հետ կապվել չի ստացվում»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։
Team Telecom Armenia-ի օգտատերերը ևս դժգոհ են: Կապն ընդհատվում է, աշխատում որոշակի խափանումներով։
Նույն պատկերն է նաև Վիվա-ՄՏՍ ինտերնետ սպառողների մոտ։
MediaHub-ը ևս փորձեց կապ հաստատել ինտերնետ օպերատորների հետ, բայց ապարդյուն։
Պաշտոնական որևէ մեկնաբանություն դեռ չկա։