«Բայերն» Իտալիայում «գրավեց» Հռոմը․ ինչ արդյունքներ եղան Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչներում

«Բայերն» Իտալիայում «գրավեց» Հռոմը․  ինչ արդյունքներ եղան Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչներում

Գիշերը տեղի ունեցան Եվրոպայի լիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները:

 

Եվրալիգա

«Ռոման» հռոմեական Օլիմպիկոյում պարտվեց Գերմանիայի անպարտելի չեմպիոն «Բայեր Լևերկուզենին»։ Գերմանական ակումբի եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի եզրային փոխանցումից հետո 28'-ին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։ Այնուհետև կենտրոնական կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը կրկնապատկեց խաղի հաշիվը (73')։

Ֆրանսիական «Մարսելը» սեփական հարկի տակ` «Ստադ Վելոդրոմում», ոչ-ոքի խաղաց իտալական «Ատալանտայի» հետ։ Խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ 11-րդ րոպեին աչքի ընկավ Ջանլուկա Սկամական։ 20'-ին Շանսել Մբեմբան հավասարեցրեց հաշիվը։

 

Եվրոպայի կոնֆերանցիայի լիգա

Անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ անակնկալ կերպով պարտվեց հունական «Օլիմպիակոսին»։ 16'-ին խաղի հաշիվը բացեց հունական ակումբի հարձակվող Այուբ Էլ Կաաբին։ 13 րոպե անց մարոկացի հարձակվողը դուբլ ձևակերպեց։ Առաջին խաղակեսի վերջում «Ասթոն Վիլայի» ռմբարկու Օլի Ուոթկինսին (45'+1') հաջողվեց կրճատել հաշիվը։ 52'-ին Մուսա Դիաբին հավասարեցրեց հաշիվը։ Սակայն երկրորդ խաղակեսում «Օլիմպիակոսը» կարողացավ ևս երկու գնդակ ուղարկել անգլիացիների դարպասը։ 56'-ին Էլ Կաաբին 11-մետրանոց հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ 67-րդ րոպեին կիսապաշտպան Սանտյագո Հեսսեն հաշիվը դարձրեց 2-4:

Իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալելով հաղթեց բելգիական «Բրյուգգեին»։ «Արտեմիո Ֆրանկի» խաղադաշտում հանդիպման հաշիվը բացեց հարձակվողական կիսապաշտպան Ռիկարդո Սոտիլը (5')։ 17'-ին կիսապաշտպան Հանս Վանակենը 11-մետրանոցով հավասարեցրեց հաշիվը։ Այնուհետև իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին (37') հաշիվը դարձրեց 2-1: 63-րդ րոպեին կիսապաշտպան Տիագուն հաշիվը հավասարեցրեց։ 90'+1'-ին հարձակվող Մ'Բալա Նզոլան հաղթանակ պարգևեց իտալական ակումբին։