Աշխարհի 6 ամենատարօրինակ մրգերը

Աշխարհի 6 ամենատարօրինակ մրգերը

1. Կիրք-միրգ


Մրգի հայրենիքը համարվում է Հարավային Ամերիկան: Այն աճեցվում է նաև ջերմոցներում` համը բարելավելու համար: Հիմնականում հանդիպում է պայծառ կարմիր գույնով, սակայն այլ տեսակներ չեն բացառվում, ինչպես, օրինակ, Հնդկաստանում կարող եք տեսնել կիսով կանաչ ու կիսով կարմիր տեսակը, որը հանդիպում է բավականին մեծ չափերով: Այն օգտագործվում է հյութերին լրացուցիչ համ տալու նպատակով: Գոյություն ունի մրգի երկու տեսակ` թունավոր բարեկամությունն ու մյուսը, որն անվան նման գրավիչ է: 


2. Աստղաձև միրգ  (կարամբոլա)


Այս միրգն աճեցվում է Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Շրի Լանկայում: Այն ունի աստղային ձև: Շատ հյութալի է: Այո, այն հնարավոր է ուտել: Օգտագործվում է խմորեղենների կրեմներ և որոշ պիցաների թանձրուկներ պատրաստելիս, ինչպես նաև օգտագործվում է բազմաթիվ այլ նպատակներով: Այն նման է հյութալի տանձի, սակայն շատ ավելի քաղցր համ ունի:


3. Մանգոստին


Անունը նման է տիեզերքից եկած չարագործի անվան, մի տարբերություն կա միայն` այն իրականում գտնվում է երկրի վրա: Այն աճում է Ինդոնեզիայում: Այս միրգը նման է ջայլամի ձվի: Կորիզները սպիտակ են ու փայլուն յուղալի հավելցուկով, որ պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք, ըստ բազմաթիվ գիտնականների, կարող են նվազեցնել բազմաթիվ մահացու հիվանդությունների հավանականություն: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում անպայման օգտագործել այն:


4.Միրգ-վիշապ


Միրգը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: Այս քաղցր միրգն անվանում են պիտայա: Հայտնի է որպես վիշապ միրգ և աճեցվում է Մեքսիկայում: Այն կշռում է 120-500 գրամ: Ինչպես կարող եք տեսնել նկարում, այն հիասքանչ տեսք ունի և զարմանալիորեն քաղցր է: Ծաղիկը կարելի է ուտել հում վիճակում կամ օգտագործել թեյ պատրաստելիս:


 5. Թամարիլո


Այն հայտնի է որպես առօրյայում օգտագործվող սովորական լոլիկի տարատեսակ: Այն բավականին վառ գույն ունի, բավականին աչքի ընկնող կորիզներ կարելի է տեսնել կիսելուց հետո` միջին հատվածում:  Այս միրգն աճում է Էկվադորում, Պերուում և Կոլումբիայում: Այն օգտագործվում է հյութեր պատրաստելիս, իսկ Բոլիվիայի որոշ տարածքներում օգտագործվում է խոհարարության մեջ, հատկապես` սոուս պատրաստելիս: Արդյունաբերության մեջ օգտագործվում է որպես հզոր պաշտպանական միջոց, քանի որ պարունակում է մեծ քանակություն պեկտին:


6. Բուդդայի ձեռք


Այո, դժվար թե գտնվի ինչ-որ մեկը, որ չսարսափի այս մրգի տեսքից, սակայն պետք չէ սարսափել, այն պարզապես կիտրոնի համով միրգ է: Այն կոչվում է բուդդայի ձեռք իր ձևի պատճառով: Այն նման է ութոտնուկի: Այն կարելի է գտնել Չինաստանում և Հնդկաստանում: Այն օգտագործվում է որպես ձկան համեմունք: Օգտագործում են նաև հում վիճակով տարբեր համեմունքների հետ սալաթի տեսքով: Չինացիների կողմից օգտագործվում է որպես տան համար նախատեսված օծանելիք, ինչպես նաև դարակներում անհաճո հոտերից խուսափելու համար: