Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 21 մահ

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 21 մահ

Փետրվարի 25-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք: Կատարվել է 4262 թեստավորում, առողջացել՝ 1571 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 792 դեպք, որոնցից 398 241-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10 535 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8413 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1601 է: