Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. ի՞նչ են քննարկել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: