Հովիկ Աղազարյանի տրամաբանությամբ պետք է զբաղվեն գիտնականները 

Հովիկ Աղազարյանի տրամաբանությամբ պետք է զբաղվեն գիտնականները 

Համաձայն եմ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց մենք չենք պարտվել կամ պարտությունը միայն մեր մեղքով չէ: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

ՔՊ-ականների քաղաքական և որակական մակարդակի խորհրդանիշը՝ Հովիկ Աղազարյանն է, ում ցանկացած հայտարարություն վերածվում է մեմի, անեկդոտի և զվարճացնում է ՀՀ քաղաքացիներին: Հովիկ Աղազարյանի տրամաբանությամբ պետք է զբաղվեն աշխարհահռչակ գիտնականները՝ ՔՊ-ն կարող է այդ թեմայով հատուկ միջազգային կոնֆերանս հրավիրել Փաշինյանի հայրենի Իջևանում:

Հայ ազգը, անգամ ադրբեջանցիներն են վստահ, որ արցախյան պատերազմի պարտության պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու ՔՊ-ական թիմը: Միայն Աղազարյանն է կարծում, որ ՔՊ-ն 44-օրյա պատերազմում չի պարտվել: Ըստ աղազարյանական տրամաբանության` ՔՊ-ն հաղթել է արցախյան պատերազմում՝ Շուշիում, հավանաբար, հայկական զորքեր են, իսկ Փաշինյանը կառուցելու է «ծովից ծով» Հայաստան: «Ծովից ծով» Հայաստանն էլ, ըստ Աղազարյանի տրամաբանության, Երևանյան լճից Կարապի լիճ ընկած տարածքն է:

ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, թե ինչ կադրերով է Փաշինյանը ցանկանում «փրկել» Արցախն ու «հզորացնել» Հայաստանը: Քանի դեռ ՔՊ-ականներն են իշխանության, ՀՀ հպարտ քաղաքացիները կամ ապրելու են աղքատության ճիրաններում կամ արտագաղթելու են:

Վահրամ Բագրատյան