Խաչանովը պարտվել է զուգախաղում, սակայն կշարունակի պայքարը մենախաղում. Մոնրեալի ATP Masters 1000

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը դուրս են մնացել թենիսի Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի զուգախաղի պայքարից:
1/16 եզրափակիչում զույգը պարտվել է հնդիկ Ռոհան Բոպանային և հոլանդացի Մատվե Միդելկոպին։
Զուգախաղի 1/8 եզրափակիչում Բոպանան և Միդելկոպը կխաղան լեհ թենիսիստներ Յան Զելինսկիի և Հուբերտ Հուրկաչի հետ։
Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Մոնրեալի մրցաշարի մենախաղում: Հայ թենիսիստը 1/16 եզրափակիչում կխաղա խորվաթ Մարին Չիլիչի հետ։