«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ, տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մեր խմբակցությունը Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր է ստացել։ Պատգամավորները նրան կներկայացնեն երկրում տիրող իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները։ Նրան կփոխանցվեն նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի գործունեության գնահատականների, դիրքորոշումների հետ կապված բոլոր անհանգստությունները»,–ասել է Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով` քննարկվելիք թեմայով շատ թղթածրարներ կան, փորձելու են ամբողջը հասցնել ներկայացնել։
Հանդիպումը նախատեսված է հունիսի 9-ին։