Արցախը փրկվելու մեկ շանս ունի՝ Երևանում ՔՊ-ին պետք է հեռացնել իշխանությունից

Արցախը փրկվելու մեկ շանս ունի՝ Երևանում ՔՊ-ին պետք է հեռացնել իշխանությունից

Ադրբեջանը պետք է ընդունի իր 3 պարտավորությունները՝ ԼՂ միավորի գոյությունը, շփման գիծը և Լաչինի միջանցքի գոյությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանը շարունակում է Արցախը հայաթափելու, հայոց բանակն ոչնչացնելու և Զանգեզուրի միջանցքը ռազմական մեթոդներով բացելու ռազմավարությունն, ինչին Փաշինյանն ու թիմը պատասխանում են «անատամ»  հայտարարություններով: Բանակը զինելու փոխարեն ՔՊ-ականները 2018թ.-ից սկսած բարելավվել են սեփական ֆինանսական վիճակն ու կյանքն են վայելում աղքատ ու հայաթափվող երկրում:
 
Հայ զինվորներ են զոհվում սահմանին, իսկ ՀՀ քաղաքացիները շարունակում են հանգիստ քայլել Երևանում, մեկնել ամառային հանգստի և զվարճանալ երևանյան սրճարաններում: Դա տեսնում են թե գերտերությունները, թե Բաքուն և Անկարան: Եթե ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում ոտքի կանգնել՝ հեռացնել հայկական պետականությունը «մսխող» իշխանություններին, ապա գերտերությունների համար Փաշինյանն ու թիմը դառնում են ընդունելի, քանի որ կատարում են ցանկացած հրահանգ:

Բաքվի և Անկարայի համար ՔՊ-ական իշխանությունները «դարավոր երազանք» են՝ նախկիններն երբեք չէին հայաթափելու Արցախն ու հայկական զորքերը դուրս բերեին Արցախից: Այսօր Բաքվի և Անկարայի համար ՔՊ-ականները պատմական շանս են՝ վերջնականապես լուծելու հայկական հարցը՝ գրավելու Արցախը, Սյունիքը, ոչնչացնելու հայոց պետականությունը:

ՔՊ-ականներին լուրջ չեն ընկալում ոչ Արևմուտքում, ոչ ՌԴ-ում: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց հայաջինջ ռազմավարությունը, որը և կյանքի են կոչում՝ անտեսելով ռուսական և արևմտյան կողմերի նախազգուշացումներն ու հորդորները: Արցախը փրկվելու մեկ շանս ունի՝ Երևանում ՔՊ-ին պետք է հեռացնել իշխանությունից:

 

Վահրամ Բագրատյան