Ինքը Արագածավանում չպիտի էղնի․ բնակիչը՝ Սուրեն Թորոսյանի մասին

Սուրենն ինձ հետ չի հանդիպել։ Իրեն ազատ են թողել, հիմա օրինական պատասխանի ենք սպասում։ Եթե օրենքով չանեն, ուրիշ ձև կվերաբերվենք էդ հարցին: Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Թալինի ՋՕԸ պետ Սուրեն Թոսրոսյանի կողմից ծեծի ենթարկված  Արագածավանի բնակիչ Արմենը։

«Ինքը Արագածավանում չպիտի էղնի»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն (Սուրեն Թորոսյան-խմբ․) գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Թորոսյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում