Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի՝ պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել

Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի՝ պաշտոնից ազատման ԿԳՄՍ նախարարի հրամանը դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչել։
«…ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունն ու անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն. /Հովհ. Թումանյան/
Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով:
Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է… /Հ.Թումանյան/»,- գրել է Անի Եղիազարյանը։
Անի Եղրազարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել։