Խնդրում եմ հրապարակավ բերել հիմնավորումներ․ Կոստանյանը՝ Վիկտոր Մնացականյանին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․
«Հարգելի պարոն Վիկտոր Մնացականյան
այսօր ԱԺ-ում ձեր ելույթի ընթացքում կարծիք եք արտահայտել, թե իբր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մերձավորները հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ, որն ըստ ձեզ հանգեցնում է շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի և այլ բացասական դրսևորումների:
Խնդրում եմ հրապարակավ բերել հիմնավորումներ՝ նշելով կոնկրետ անձանց անուններ և հանդիպման վայրեր:
Վստահեցնում եմ, որ տվյալ տեղեկատվությունը փոխանցելուց հետո օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ ձեր տրամադրած տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ»: