ՔՊ-ականների օրոք հայոց բանակն ամեն օր թուլանում է

Հայաստանի կառավարությունը պաշտպանության կարիքների համար 4,6 մլրդ դրամ կուղղի։
ՔՊ-ականների օրոք հայոց բանակն ամեն օր թուլանում է՝ուսուցիչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռու է ռազմական գործից և ՊՆ կառավարելուց: ՔՊ-ն կազմաքանդել է Արցախի ՊԲ ու Արցախի պաշտպանական համակարգը՝ 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքները դրա վառ օրինակ:
ՔՊ-ն ավելացնում է արտաքին պարտքն՝այն արդեն հասել է 11 միլիարդ դոլարի, սակայն այդ գումարներն ուղղվում են ՔՊ-ի պարգևավճարների, Փաշինյանի իշխանությունն ոստիկանական ուժերով պահելու վրա, սակայն բանակին ուղղվում են կոպեկներ: Աղքատ ռազմական բյուջեով և ՔՊ-ական ռազմական կադրերով անհնար է արդիականացնել և հզորացնել բանակը: Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է հայ զինվորների ուղղությամբ՝ բանակը կրում է կորուստներ, սակայն լուրջ քայլեր բանակն ոտքի հանելու ուղղությամբ ՔՊ-ն չի անում:
Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է նոր պատերազմի՝ չթաքցնելով իր նոր թիրախները՝ Սյունիք և մայրաքաղաք Երևան:
Ինչ են անում բանակը հզորացնելու համար Փաշինյանն ու թիմը՝ոչ ոք չգիտի: Բանակի ղեկին պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորական, իսկ բանակին ուղղվող գումարները՝ արդի զինատեսակներ գնելու, սահմանները կահավորելու համար պետք է հասնեն մի քանի միլիարդ դոլարի:
Քանի դեռ ՔՊ-ականներն ավելացնում են ՀՀ արտաքին պարտքը՝ երկիրը տանելով սնանկության, ՊՆ-ին հատկացվելու են գրոշներ, իսկ լուրջ ռազմական կադրերը հեռանան համակարգից և Հայաստանից:
Վահրամ Բագրատյան