Անհետացել է 16-ամյա ռուս գեղասահորդուհին

Մոսկվայում անհետացել է 16-ամյա գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան. այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Առայժմ կան միայն տեսախցիկների ձայնագրություններ, դրանք ցույց են տալիս, թե ինչպես է աղջիկը մտել այգի, սակայն տուն չի գնացել։ Որոնողական աշխատանքներին ներգրավված է ոստիկանությունը, սակայն մարզիկի գտնվելու վայրի մասին էական տեղեկություն առայժմ չի ստացվել։
Կան տեղեկություններ, որ անհետանալուց առաջ աղջիկը Մոսկվայում մարզչի հետ վիճաբանություն է ունեցել։
Գորբաչովան Ռուսաստանի պատանի գեղասահորդների չեմպիոն է։