Ոստիկանությունը հենց հիմա վայրագություն է անում ուղիղ Նիկոլի հրամանով. Աննա Մկրտչյան

Ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքացիներն իրենց խաղաղ անհնազանդության ակցիան իրականացնեն․ այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Հերացի-Կորյուն խաչմերուկում իրականացվող ակցիայի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ցուցարարները 08։30-ից մի շարք փողոցներ են փակել։
«Ոստիկանությունը հենց հիմա վայրագություն է անում ուղիղ Նիկոլի հրամանով»․-ասաց նա։
Ոստիկանները շղթա կազմելով ու հրելով հեռացրին ցուցարարներին փողոցի երթևեկելի մասին։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով կան բերման ենթարկվածներ։