Նորից անձրև կլինի․ եղանակն առաջիկայում

Նորից անձրև կլինի․ եղանակն առաջիկայում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26 -31.03.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 

 

Երևան քաղաքի մարտի 27-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      23.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.5°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       7.7°C