Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի

Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի

Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ապրիլի 11-ի հրամանով է նոր կարգը գործելու։

Սահմանվել են թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության, հայերեն և օտար լեզուներով բացատրության՝ էքսկուրսիայի տոմսերի նոր սակագները: ԿԳՄՍՆ ենթակայության ներքո գործում է 21 թանգարան։

Նշենք, որ գործում է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։