Խոշոր վթար, «BMW»-ի վարորդը դարձել է ջարդի հեղինակ, վիրավnրներ կան․ Shamshyan

Խոշոր վթար, «BMW»-ի վարորդը դարձել է ջարդի հեղինակ, վիրավnրներ կան․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաներում Տիգրան Մեծ պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարութ Աղաջանյանի վարած «BMW» մակնիշի, 34-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած «Fiat» մակնիշի, 49-ամյա Մուշեղ Նիկոյանի վարած «Hyundai» մակնիշի և 27-ամյա Արտակ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Աղաջանյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Fiat»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «BMW»-ն մի իսկական ավտոմեքենաների ջարդ է իրականցրել, ու մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, «BMW»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ժամանեցին պարեկները, «BMW»-ի համարանիշները մի երիտասարդ բերեց և նորից փակցրեց ավտոմեքենայի վրա: