Պատմության այս օրը․ Միավորված ազգերի կազմակերպության օր

Պատմության այս օրը․ Միավորված ազգերի կազմակերպության օր

MediaHub.am-ը  շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։ 

Միավորված ազգերի կազմակերպության օրը (ֆր.՝ Journée des Nations unies, չինարեն՝ 联合国日, անգլ.՝ United Nations Day, իսպ.՝ Día de las Naciones Unidas), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2-րդ նստաշրջանի որոշմամբ (№ 168 բանաձև) ամեն տարի՝ 1948 թվականից, նշվում է հոկտեմբերի 24-ին։ 1945 թվականին այդ օրը ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի կանոնադրությունը։

1971 թվականին 26-րդ նստաշրջանում Գլխավոր ասամբլեան 2782 (XXVI) բանաձևում այդ օրը հռչակեց միջազգային տոն և առաջարկեց բոլոր պետություններին այն նշել որպես պետական տոն։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ, անգլ.՝ United Nations) առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել։ 

Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով։ Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում։ Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով։ Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից (Trusteeship Council: Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը։ Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ։

Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։ Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ։

ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամեն տարի ուղերձով դիմում է համաշխարհային հանրությանը։