Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցչները քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Բայրամովն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի նախագծին և հայկական կողմին մեղադրել, թե «Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերւվ, միջազգային կազմակերպություններին և դատարաններին ուղարկված դիմումներւվ շարունակվում են ոտնձգություններ իրականացվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։
Հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։