Արցախի և Սյունիքի կործանումը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանցքային խնդիր է․ Դավիթ Բաբայան

Արցախի և Սյունիքի կործանումը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանցքային խնդիր է․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի գործողությունները շատ կանխատեսելի են։ Արցախի և Սյունիքի կործանումը նրանց համար առանցքային խնդիր է, քանի որ հենց այս երկու միավորներն են պահպանում հայոց պետականության գենետիկ կոդը։ Առանց նրանց անհնար է լինելու լիարժեք հայկական պետականության վերածնունդը, լիարժեք հայ ազգի գոյությունը։ Եթե անգամ Հայաստանը գոյատևի, դա կլինի ոչ թե պետություն, ոչ ազգ, այլ շուկա»։