Քիմ Քարդաշյանի նախկին սիրեկանը վթարի է ենթարկվել

Ամերիկացի դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնը Կալիֆորնիայի Բևերլի Հիլզ քաղաքում ավտովթարի է ենթարկվել. հայտնում է TMZ-ը։
Պորտալի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 4-ին։ Նա մեծ արագությամբ վարել է Mercedes-ը, ինչի պատճառով կորցրել է կառավարումը, բախվել տան պատին։ Մեքենայում եղել է նաեւ Դեյվիդսոնի սիրեցյալը՝ դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսը։ Ոչ նա, ոչ էլ կատակերգու դերասանը չեն տուժել։
Նախնական տվյալներով՝ Դեվիդսոնը վթարի պահին եղել է սթափ վիճակում։