Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ. եղանակն այս օրերին

Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ. եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.04.2025թ.)

   

Երևան քաղաքում՝
Ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի ապրիլի 10-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      26.0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -2.4°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       11.9°C